Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը հարցազրույց է տվել հունական «SKAI» հեռուստառադիոընկերությանը։ Գերապետրիտիսն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ վտանգ չկա, բայց լարվածության հնարավոր սրման դեպքում իրենք բոլոր սցենարներին պատրաստ են։
«Ճգնաժամերի կանխարգելման համար պայմաններ ենք ստեղծում։ Ձգտում ենք խաղաղություն հաստատել»,- նշել է Հունաստանի արտգործնախարարը։
Նա նաև հայտնել է, որ Հունաստանը զգոն է բոլոր հնարավոր իրադարձությունների նկատմամբ ու եթե անհրաժեշտություն լինի, տեղում կմիջամտեն։
Աղբյուր՝ Milliyet




