• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից

12:21, 10 Սեպտեմբեր 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Apple-ը Թուրքիայի առնվազն երեք նախարարի տեղեկացրել է, որ նրանց հեռախոսները կարող են դարձած լինել վճարովի լրտեսող ծրագրերի հարձակման թիրախ: Middle East Eye-ի թղթակից Ռագըփ Սոյլուի հաղորդման համաձայն՝ Apple-ը անվտանգության ծանուցում է ուղարկել առնվազն երեք թուրք նախարարի այն մասին, որ նրանց iPhone-ները հնարավոր է թիրախավորվել են վճարովի լրտեսական ծրագրերով:

Անցյալ ամիս Apple-ը նմանատիպ հարձակումների վերաբերյալ նախազգուշացրել էր iPhone-ի օգտատերերին 110 երկրում, այդ թվում՝ Թուրքիայում: MEE-ի աղբյուրների համաձայն՝ թուրք երեք նախարարները ծանուցումը ստացել են նախազգուշացումների այդ նույն ալիքի շրջանակում: Նախարարների ինքնությունը չի նշվում։

MEE-ի հետ զրուցած թուրք պաշտոնյան նշել է, որ նախարարները, կարևոր տեղեկատվությունը պաշտպանելու նպատակով օգտագործել են ուժեղացված անվտանգությամբ հեռախոսներ և հատուկ ծածկագրված հավելվածներ:

Apple-ի նախազգուշացումից հետո նորաստեղծ Կիբեռանվտանգության վարչությունը քննության է ենթարկել հեռախոսները: Սարքերն ավելի ուշ փոխարինվել են, և նախարարների հեռախոսների վրա կիրառվել են անվտանգության լրացուցիչ միջոցներ: Թե հարձակման ժամանակ կոնկրետ որ լրտեսող ծրագիրն է օգտագործվել, դեռևս պարզ չէ:

MEE-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ շուկայում առկա են Pegasus-ի նմանատիպ վերահսկողության գործիքներ առաջարկող բազմաթիվ ընկերություններ: Թուրք պաշտոնյան նշել է, որ տարածաշրջանում նախարարների, քաղաքական գործիչների, գործարարների և այլ կարևոր անձանց հեռախոսների վրա հարձակման փորձերն արդեն սովորական են դարձել:

«Այս հարձակումների համար հատուկ պատճառ պետք չէ, բոլորս պետք է զգոն լինենք»,— հայտարարել է պաշտոնյան: Թուրքիան նախկինում ևս դարձել էր նմանատիպ հարձակումների թիրախ: 2021թվականին պնդումներ էին տարածվել, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները թիրախավորվել են Իսրայելում տեղակայված «NSO Group» ընկերության կողմից մշակված «Pegasus» լրտեսական ծրագրով: Նույն թվականին «Forbidden Stories»-ի գլխավորած միջազգային հետաքննությունը պարզել էր, որ 2016 թվականից ի վեր ավելի քան 50.000 հեռախոսահամար ընտրվել է որպես հնարավոր թիրախ:

Անկարայում MEE-ի աղբյուրները նշում են, որ վերջին հարձակումների հետևում կարող են կանգնած լինել տարբեր քաղաքական և տնտեսական շահեր ունեցող խմբեր: Աղբյուրների փոխանցմամբ՝ կասկածյալների թվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելը և Հունաստանը, սակայն սա հաստատող որևէ տեխնիկական ապացույց դեռևս չկա:

Հարձակման աղբյուրը հստակորեն որոշելը տեխնիկական տեսանկյունից բավականին բարդ է: Հեռախոսի օպերացիոն համակարգի թարմացումը կարող է ջնջել հարձակման հետ կապված որոշ հետքեր: Իսկ մնացած տվյալները երբեմն մատնանշում են միայն որոշակի երկրի հետ կապված IP հասցե, ինչը բավարար չէ ապացուցելու, որ հարձակումն իսկապես իրականացվել է այդ երկրի կողմից:

Աղբյուր՝ serbestiyet.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

Գերմանիայում ակտիվացել են թուրքական նոր սերնդի հանցավոր խմբավորումները

10.09.2026

Այս տարի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում շուրջ 20 հարձակում են իրականացրել։

Թուրքիան աշխարհում 2-րդն է ամենաշատ ԱԹՍ ունեցող երկրների ցանկում

10.09.2026

Հրապարակվել է 2026-ի աշխարհում ամենաշատ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ունեցող երկրների ցանկը։ Ռազմարդյունաբերական տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են ու այդ առաջընթացը...

Թուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համար

10.09.2026

F-16-ի մեկ ժամվա թռիչքի ծախսը, սպասարկման և վառելիքի ծախսերի հետ միասին կազմում է շուրջ 27.000 դոլար։

Next Post

Liverpool-ին կոչ են անում հրաժարվել «Թուրքական ավիաուղիների» հովանավորությունից

73

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır