• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
3 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրք-թաիլանդական ավիացիոն և ռազմական մերձեցում

16:21, 18 Սեպտեմբեր 2026
- Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում Թաիլանդի նորանշանակ դեսպան Չատուրոնտ Չայակամը հայտարարել է ավիացիայի և ռազմարդյունաբերության ոլորտներում Անկարայի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին:

Դեսպանն ընդգծել է «Turkish Airlines»-ի և «Thai Airways»-ի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ Ստամբուլն ու Բանգկոկը տարածաշրջանային խոշոր ավիացիոն հանգույցներ են: Ըստ նրա՝ կանոնավոր չվերթների ակտիվացումը կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության և ժողովուրդների շփման զարգացմանը:

Անդրադառնալով ռազմաքաղաքական օրակարգին՝ Չայակամը նշել է, որ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից է: Նա հայտնել է, որ նոյեմբերին նախատեսվում է Թաիլանդի ռազմածովային ուժերի բարձրաստիճան պատվիրակության այցը Թուրքիա՝ տեղի արդյունաբերական ձեռնարկություններին ծանոթանալու և համատեղ ծրագրերի շուրջ բանակցելու նպատակով:

Դեսպան Չայակամի խոսքով՝ կողմերը նպատակադրված են 2028 թվականը հայտարարել ռազմավարական գործընկերության տարի: Նա հիշեցրել է նաև «Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի» (ASEAN) արտգործնախարարների հանդիպմանը Թուրքիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու որոշման մասին։ Ըստ նրա՝ դա լրացուցիչ ազդակ կդառնա բարձր մակարդակի շփումների ակտիվացման համար:

Աղբյուր՝ Haber.aero

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարի

02.11.2026

Շանհայում կայանալիք Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին կմասնակցի նաև Թուրքիան։

Ո՞րն է Թուրքիայի ամենամատչելի քաղաքը բնակվելու համար

02.11.2026

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն այդ մասին տվյալներ է հրապարակել։

Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների

02.11.2026

Վերջին երկու շաբաթում Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ անցկացված գործողությունների ժամանակ ձերբակալվել է 72 մարդ։

Next Post
Cumhurbaşkanı ve AK Parti Genel Başkanı Recep Tayyip Erdoğan, Aydın mitingine katılarak bir konuşma yaptı.

Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır