Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նիստին։ Ֆիդանը ելույթ է ունեցել նաև «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակին» նվիրված թեմայով քննարկմանը։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները պահպանվել են՝ չնայած միջազգային համակարգում տեղի ունեցած ճգնաժամերին ու փոփոխություններին։
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ երկկողմ տնտեսական հարաբերությունները կայուն կերպով աճում են ու երկկողմ առևտրի ծավալը հասել է մոտ 40 մլրդ դոլարի։ Կողմերը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի ու հավելել, որ այդ ցուցանիշին հասնելու համար պետք է վերացվեն լրացուցիչ մաքսատուրքերը։
Անդրադառնալով միջազգային ու տարածաշրջանային հարցերին՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել Կովկասում, Սևծովյան տարածաշրջանում, Ուկրաինայում և Բալկաններում առկա խնդիրների շուրջ։ Նա այդ համատեքստում հավելել է, որ աջակցություն է ցուցաբերվում Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացին։
Աղբյուր՝ İLKE TV




