Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տվյալների հիման վրա թուրք սննդաբան Գյուրքան Հընըզը կիսվել է իր կարծքով երեխաների շրջանում ավելորդ քաշի վերաբերյալ։ Ըստ նրա՝ ավելորդ քաշի խնդիրը վերածվել է քրոնիկ առողջական ճգնաժամի։
Նրա դիտարկմամբ՝ ավելորդ քաշը երեխաների մոտ կարող է ապագայում հանգեցնել 2-րդ տիպի շաքարախտի, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, հոդերի և վերարտադրողական առողջության խնդիրների։
Թուրք սննդաբանը նշում է, որ Թուրքիայում լայնորեն տարածվում է արագ սննդի մշակույթը ու Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 1-ին տեղը։
Աղբյուր՝ Kronos




