• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
1 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայի ԱԱԽ-ն քննարկել է տարածաշրջանի անվտանգության հարցերը

10:14, 01 Հոկտեմբեր 2026
- Ռեգիոն, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ-MGK) նիստ, որից հետո հայտարարություն է հրապարակվել։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում խորհրդին տեղեկատվություն է տրամադրվել այդ երկրում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) և «ԴԱԻՇ»-ի դեմ երկրի ներսում և արտերկրում իրականացվող գործողությունների վերաբերյալ։ Քննարկվել են նաև վերջին շրջանում տեղի ունեցած միջազգային զարգացումները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են «Առանց ահաբեկչության Թուրքիա» և «Առանց ահաբեկչության տարածաշրջան» նպատակների ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու արձանագրված առաջընթացը։

«Նշվել է, որ վճռականորեն շարունակվելու են երկրի և ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության, հարևան երկրների խաղաղության ու բարեկեցության ապահովման ուղղությամբ իրականացվող ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նիստում քննարկվել են նաև Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության ամրապնդման, պետական իշխանության՝ երկրի ողջ տարածքում տարածման և ինտեգրման գործընթացում արձանագրված դրական զարգացումները։

Հաղորդագրության համաձայն՝ Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին՝ երկիրը վերականգնելու և միջազգային հանրության հետ կապերն ամրապնդելու գործում։

Ընդգծվել է նաև, որ Իրաքի խաղաղությունն ու կայունությունը կարևոր նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի համար։

Նշվել է, որ Անկարան գոհունակությամբ է արձանագրում Իրաքի կառավարության՝ երկրի ողջ տարածքում պետական ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Միաժամանակ վերահաստատվել է Իրաքի հետ ռազմավարական համագործակցությունն առաջ մղելու Թուրքիայի պատրաստակամությունը։

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-ի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմին։

«Նշվել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմը շարունակվող հակամարտությունների պայմաններում վերածվում է արատավոր շրջանի՝ խորացնելով տարածաշրջանի խոցելիությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերին կոչ է արվել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և վերջ դնել հակամարտությանը, որի գլոբալ հետևանքները աստիճանաբար ավելի ծանր են դառնում։

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը նաև նշել է, որ Իսրայելի իշխանությունները չեն կատարում Գազայում և Լիբանանում խաղաղության հաստատմանն ուղղված իրենց պարտավորությունները և շարունակում են հարձակումները։

Միջազգային հանրությանը կոչ է արվել կոնկրետ քայլեր ձեռնարկել Իսրայելի իշխանությունների դեմ, որոնք, ըստ հայտարարության, խախտելով նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, խոչընդոտում են տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Նիստում քննարկվել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ իրավիճակը և քաղաքացիական ենթակառուցվածքների ու նավագնացության երթուղիների վրա կենտրոնացած հարձակումների տարածաշրջանային և գլոբալ հետևանքները։

Հաղորդագրության համաձայն՝ վերահսկողությունից դուրս սրման և հակամարտության տարածման նշանների ֆոնին կողմերին կոչ է արվել ցուցաբերել զսպվածություն և հասնել հրադադարի։

Անդրադառնալով Եմենին՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը նշել է, որ վերջին շրջանում լարվածության աճը մեծացնում է անվտանգության ռիսկերը տարածաշրջանում, հատկապես՝ հարևան երկրների համար։

Ընդգծվել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ապահովել կայունություն և հանգստություն՝ հաշվի առնելով դրա կարևորությունը նաև գլոբալ կայունության տեսանկյունից։

Աղբյուր՝ Trthaber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Արտասովոր միջադեպ Լոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում

01.10.2026

Ենթադրաբար ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն։

Աշխարհում ամենաշատ համալսարան ունեցող 3-րդ երկիրը Թուրքիան է

01.10.2026

Առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 168 համալսարանով, իսկ երկրորդ տեղում՝ Հնդկաստանը՝ 143 ինստիտուտով։

Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան

30.09.2026

Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են կնքել 500 մլն դոլարի պայմանագրեր։

Next Post

Աշխարհում ամենաշատ համալսարան ունեցող 3-րդ երկիրը Թուրքիան է

0

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır