«Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը» (IISS) հրապարակել է ամենաշատ զինծառայողներ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշը կազմվել է բացառապես ակտիվ զինվորական անձնակազմի թվաքանակի հիման վրա, պահեստազորային ուժերը և անձնակազմի այլ կատեգորիաներն այս ցուցանիշների մեջ ներառված չեն։
Վարկանիշի համաձայն՝ Թուրքիայի ակտիվ զինվորական անձնակազմի թիվը կազմում է 355.000։ Ըստ այդ ցուցանիշի՝ Թուրքիան 35 երկրների ցանկում զբաղեցնում է 13-րդ տեղը։ Թուրքիայից առաջ Բրազիլիան և Եգիպտոսն են, իսկ անմիջապես հետո հաջորդում են Մեքսիկան և Սաուդյան Արաբիան։
Առաջատար տասնյակը գլխավորում է Չինաստանը, եզրափակում՝ Վիետնամը։
Ամենաշատ ակտիվ զինվորական անձնակազմ ունեցող երկրների վարկանիշային ցանկը՝ ստորև.
1. Չինաստան – 2 մլն 35 հազար
2. Հնդկաստան – 1 մլն 500 հազար
3. ԱՄՆ – 1 մլն 340 հազար
4. Հյուսիսային Կորեա – 1 մլն 280 հազար
5. Ռուսաստան – 1 մլն 260 հազար
6. Ուկրաինա – 677 հազար
7. Պակիստան – 660 հազար
8. Իրան – 610 հազար
9. Հարավային Կորեա – 450 հազար
10. Վիետնամ – 450 հազար
11. Եգիպտոս – 438 հազար
12. Բրազիլիա – 374 հազար
13. Թուրքիա – 355 հազար
14. Մեքսիկա – 301 հազար
15. Սաուդյան Արաբիա – 257 հազար
16. Ճապոնիա – 247 հազար
17. Ֆրանսիա – 204 հազար
18. Գերմանիա – 179 հազար
19. Լեհաստան – 173 հազար
20. Աֆղանստան – 172 հազար
21. Իսրայել – 169 հազար
22. Իտալիա – 160 հազար
23. Միացյալ Թագավորություն — 141 հազար
24. Իսպանիա – 122 հազար
25. Արգենտինա – 83 հազար
26. Կանադա – 62 հազար
27. Սինգապուր – 51 հազար
28. Չեխիա – 26 հազար
29. Ավստրիա – 22 հազար
30. Նիկարագուա – 12 հազար
31. Իռլանդիա – 9 հազար 500
32. Էստոնիա – 7 հազար 100
33. Լատվիա – 6 հազար 600
34. Գայանա – 3 հազար 400
35. Սալվադոր – 2 հազար 600
Աղբյուր՝ Sozcu.com.tr





