
Թուրքիայի Մերսին նահանգում քրդական ծագում ունեցող Բայքարա ցեղի անդամի հարսանիք է տեղի ունեցել։ Հյուրերը և փեսացուն թղթադրամներից պատրաստված շորեր են հագել ու սկսել պարել։ Պարի տեսանյութն ու լուսանկարները լայնորեն տարածվել են սոցցանցերում։
Պարի ժամանակ հյուրերը պարանոցներին են փաթաթել թղթադրամներից բաղկացած 30-40 մետրանոց շղթա։ Այդ գումարը որպես նվեր տրվել են հարսին ու փեսային։ Նշվում է, որ բացի կանխիկ գումարից զույգը նաև ոսկեղեն է նվեր ստացել։
Հարսանիքի ժամանակ հավաքված գումարի և ոսկու ընդհանուր արժեքի վերաբերյալ որևէ հրապարակում չի արվել:
Աղբյուր՝ Kronos



