Թուրքիայի առևտրի նախարար, պրոֆեսոր Օմեր Բոլաթը հանդիպում է ունեցել բրիտանացի գործընկերոջ՝ Ջոնաթան Ռեյնոլդսի հետ։ G20-ի առևտրի նախարարների հանդիպման շրջանակում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև Ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնման և ներդրումների ծավալների ավելացման հարցերը։
Բոլաթը նշել է, որ 2025 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառության՝ 24 մլրդ դոլարի հասնելը վկայում է երկկողմ հարաբերություններում առկա հսկայական ներուժի մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ քաշած նշաձողի համաձայն՝ նպատակ կա երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը հասցնել 40 մլրդ դոլարի։
Նախարար Բոլաթը նաև հայտնել է, որ շարունակելու են քայլեր ձեռնարկել Մեծ Բրիտանիայի հետ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալներն ավելացնելու, ինչպես նաև գործարարների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
Աղբյուր՝ Ikha.com




