• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
2 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին

15:15, 02 Հոկտեմբեր 2026
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացման ֆոնին Ադրբեջանի և Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու փորձերը բախվել են դիվանագիտական խոչընդոտների: «Politico» պարբերականը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին, հայտնել է, որ Ֆրանսիան արգելափակել է Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրի հաստատումը։ Դրան ի պատասխան Թուրքիան էլ թույլ չի տվել հաստատել Հայաստանի հետ համանման փաստաթուղթը:

Փարիզն իր վետոն պատճառաբանել է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու կալանավորված լինելու հանգամանքով: Ի նշան Բաքվի հետ համերաշխության՝ Անկարան արգելափակել է Հայաստանի հետ փաստաթղթի ընդունումը՝ պահանջելով, որ երկու երկրների գործընկերության ծրագրերը (ITPP) հաստատվեն բացառապես միաժամանակ:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան «Politico»-ի հետ զրույցում հերքել է, թե տեղի ունեցածը Թուրքիա-Ֆրանսիա կամ Թուրքիա-Հայաստան հակամարտություն է: Նա ընդգծել է, որ Անկարան արդեն տևական ժամանակ պատրաստ է միաժամանակ վավերացնել երկու փաստաթղթերը և դեմ է դրանք իրարից անջատելուն:

Վերջին օրերին, սակայն, իրավիճակը փոխվել է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազատ է արձակել մի շարք կալանավորների, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացուն, ինչն ուժեղացրել է Փարիզի վրա գործադրվող ճնշումը՝ վետոն հանելու նպատակով:

ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը նշել է, որ եթե Ֆրանսիան չհեռացնի արգելքը, դա չի ընկալվի որպես ողջամիտ քայլ կամ դաշնակցային շահերից բխող գործողություն: Մեկ այլ դիվանագետ էլ ընդգծել է դաշինքի ներսում տիրող դժգոհությունը՝ կոչ անելով ՆԱՏՕ-ն չօգտագործել երկկողմ խնդիրները լուծելու համար:

Աղբյուր՝ Turkiye gazetesi

Ենթաբաժնի վերջին լուրերը

Իսրայելը պիտի պատրաստ լինի Թուրքիայի ու Եգիպտոսի դեմ հնարավոր պատերազմին

02.10.2026

Այդ մասին հայտնել է Իսրայելի օգտին ԱՄՆ-ի դեմ լրտեսություն արած վերլուծաբան Ջոնաթան Փոլարդը։

Յաշար Գյուլեր. «Ուժեղ Ադրբեջան նշանակում է ուժեղ Թուրքիա»

02.10.2026

Թուրքիայի պաշտպանության նախարարը Շուշիում մասնակցել է Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարների հանդիպմանը:

Թուրքիան մտադիր է Մեծ Բրիտանիայի հետ առևտուրը հասցնել 40 մլրդ դոլարի

02.10.2026

2025-ին Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի առևտրաշրջանառությունը կազմել էր 24 մլրդ դոլար։

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır