Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրի ազգային կոնգրեսի ու մշակույթի կենտրոնում մասնակցել է 2026-2027-ի ուսումնական տարվա միջոցառմանը։ Էրդողանն անդրադարձել է արհեստական բանականությանը (ԱԲ) և նշել, որ անցյալում համալսարանների հիմնական նպատակը գիտելիքի փոխանցումն էր։
19-րդ դարից սկսած համասլարանները սկսեցին դառնալ այնպիսի հաստատություններ, որտեղ գիտելիք էր ստեղծվում։ Իսկ այժմ ԱԲ-ն տեխնոլոգիական գլխապտույտ է առաջացրել որոշ ոլորտներում ու մարտահրավեր է դարձել համալսարանների համար։
«Աղբյուրներին և տեղեկությանը ԱԲ-ի մոդելների միջոցով հասանելիություն ստանալը մեծամասամբ դուրս է մղել հետազոտական գործընթացում ներդրվող ջանքերը»։
Ըստ Էրդողանի՝ երբ ուսանողը աղբյուրներ ու տեղեկություն անմիջապես ստանում է ԱԲ-ից, արդեն հետին պլան է մղվում ինքնուրույն հետազոտության և ուսումնասիրության գործընթացը։ Նաև նվազում է տեղեկությունը համեմատելու, հարցականի տակ դնելու և տարբեր աղբյուրներով ստուգելու անհրաժեշտության զգացումը։
Էրդողանը հընթացս նշել է, որ իր իշխանության օրոք համալսարանների թիվը 76-ից հասցվել է 208-ի, իսկ հանրակացարանների թիվը՝ 190-ից հասցրել է 877-ի։
Աղբյուր՝ Haberglobal




