Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում մասնակցել է «Անհայտ կորած անձանց հարցերով 4-րդ միջազգային համաժողովին»։ Չավուշօղլուն այս մասին գրառում է արել «X»-ի էջում։
«Մենք ընդգծել ենք, որ անհետ կորած անձանց հարցը քաղաքական չէ, այլ, առաջին հերթին, մարդասիրական հարց է, և որ ընտանիքների վրա կենտրոնացած, վստահության ու համագործակցության վրա հիմնված ջանքերը կնպաստեն մնայուն խաղաղության հաստատմանը»,- նշել է նա։
Բացի այդ նա նշել է, որ անհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի բաղկացուցիչ մաս է և շարունակում է մնալ արդիական։
Աղբյուր՝ Ermenihaber.am




