Ստամբուլի Մալթեփե թաղամասում գտնվող 7-հարկանի շենքը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել որոնողական-փրկարարական խմբեր։ Հաղորդվել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 05:40-ի սահմաններոմ և փլուզվել է շենքի երեք հարկը։ Ըստ նախնական տեղեկությունների ՝ փլուզման հետևանքով փլատակների տակ մնացել է 7 քաղաքացի։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ շենքն ուներ ընդհանուր առմամբ 12 բնակարան՝ յուրաքանչյուր հարկում 2 բնակարան, և այնտեղ բնակվում էր ընդհանուր առմամբ 33 մարդ։ Սակայն, փլուզման պահին շենքում գտնվող մարդկանց թիվը դեռևս չի պարզվել։ Շենքի առաջին հարկը արհեստանոց է եղել ու փլուզման պահին արհեստանոցում ոչ ոք չի եղել։
Փրկարարները հայտնել են, որ փլատակներից դուրս են բերել 14-ամյա երեխայի ու նրա վիճակաը գնահատվում է բավարար։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հետաքննություն է սկսվել՝ պարզելու համար, թե տեղի ունեցածը շենքի նախագծման, շինարարության կամ վերանորոգման ընթացքում թույլ տրված խախտումների հետևանք է եղել, թե ոչ։






Աղբյուր՝ TRT Haber



