Թուրքիայի Էգեյան ծովի արտահանողների ասոցացիան տվյալներ է հրապարակել ծովամթերքի արտահանման ցուցանիշների վերաբերյալ։ Թուրքիայի ծովամթերքի արտահանումը հասել է 1 մլրդ 807 մլն 942.000 դոլարի։ Այդ ցուցանիշը 16.5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նպատակադրվածություն կա ծովամթերքի արտահանումը հասցնել 2.3-2.5 մլրդ դոլարի։ Ներկայումս Թուրքիան ծովամթերք է արտահանում շուրջ 95 երկիր։
Ծովամթերքի արտահանման ծավալը նույնպես աճել է 5.5%-ով՝ հասնելով 216.465 տոննայի։ Մեկ կիլոգրամի արտահանման միջին գինը 7.57 դոլարից հասել է 8.35 դոլարի։ 2025-ի հունվար-սեպտեմբերին ծովամթերքի արտահանումը հասել է 1 մլրդ 552 մլն 236.000 դոլարի։
Աղբյուր՝ Manşet haber





