Թուրք-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Քընըքը հայտարարել է, որ ամերիկացի ներդրողների հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ մեծանում է։ Տարբեր ոլորտներում քննարկվում են ներդրումային հնարավորությունները։
Bloomberg HT-ի եթերում Մուստաֆա Քընըքը նշել է, որ շինարարության ոլորտում խոշոր նախագիծ է մշակվում, որը շուտով կիրականացվի: Ըստ նրա՝ ամերիկացի ներդրողների հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ ավելի մեծ է, քան թուրք ներդրողներինը՝ ԱՄՆ-ի շուկայի նկատմամբ։
Քընըքի խոսքով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը դեռևս չի հասել 40 մլրդ դոլարի, բայցևայնպես 100 մլրդ դոլարի թիրախին հասնելը այնքան էլ հեռու չէ։
Ըստ Քընըքի՝ թուրքական ընկերությունների համար ԱՄՆ-ի շուկա մուտք գործելելու հարցում վճռորոշ նշանակություն ունի տեղայնացումը։ Խորհուրդը ծախսերը նվազեցնելուն ուղղված կլաստերային մոդելի վրա է աշխատում. ԱՄՆ-ում 7 ներկայացուցչություն ունի և նպատակադրվել է միավորել տարբեր ոլորտներում գործող թուրքական ընկերություններին։
«ԱՄՆ-ի շուկայում ամրապնդվելու գլխավոր պայմանը տեղայնացումն է։ Անդամ ընկերությունների միջոցով ծախսային առավելություն ենք ապահովում։ Ծախսերը նվազեցնելով՝ ուժերը միավորում ենք», – ասել է Քընըքը։
2025 թ. Թուրքիայից ԱՄՆ-ում ուղղակի ներդրումները կազմել են 15 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ից Թուրքիա՝ 16.5 մլրդ դոլար։ Քընըքը ենթադրել է, որ 2026 թ. ներդրումների ծավալը կարող է գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։
Աղբյուր՝ Paratic.com




