• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
19 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ադրբեջանական մամուլը թիրախավորել է Թուրքիայի ԱԳ նախարարին

11:37, 19 Հոկտեմբեր 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Գլխաշորի արգելքի շուրջ քննարկումներից առաջացած թուրք-ադրբեջանական լարվածության հետևանքով ադրբեջանական մամուլում թիրախավորվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Մերձիշխանական «Qafqazinfo» կայքը հոկտեմբերի 17-ին հրապարակում էր արել՝ պնդելով, թե Ֆիդանը Բաքու կատարած այցի ընթացքում գաղտնի հանդիպում է ունեցել «Երիտասարդների աջակցության հիմնադրամի» (GYF) անդամների հետ և տարբեր հանձնարարականներ տվել։ Ըստ հրապարակման՝ հիմնադրամը կապված է թուրքական հետախուզության հետ։

Նշվում էր նաև, թե Թուրքիան փորձում է Ադրբեջանում պատրաստել ազդեցության գործակալներ։ Թիրախավորվել էին նաև «Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը» (TİKA), «İHH» հումանիտար օգնության հիմնադրամը և Ազիզ Մահմուդ Հուդայի հիմնադրամը, որոնք կապվել էին Ադրբեջանում հետախուզական և ազդեցության գործունեություն ծավալելու մեղադրանքների հետ։ Հետագայում հրապարակումը հեռացվել է կայքից։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ և հերքել մեղադրանքները։ Դեսպանատունը նշել է, որ «Qafqazinfo»-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հրապարակումները զրպարտություն են և թուրք-ադրբեջանական հարաբերությունները վնասելու փորձ։

Դեսպանատան տեղեկացմամբ՝ Ֆիդանը Բաքու կատարած այցի ընթացքում քաղաքավարության շրջանակում լուսանկարվել է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ Ադրբեջանում օրինական կարգավիճակ ունեցող կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հերքվել են նաև գաղտնի հանդիպման և հանձնարարականներ տալու մասին պնդումները։

«Հոդվածում տեղ գտած «ներքին գործերին միջամտելու ծրագրեր», «հետախուզական գործողություններ», «հեղաշրջման և քաոսի ծրագրեր» և «ազդեցության գործակալներ պատրաստելու» մասին արտահայտությունները միտումնավոր կեղծիքներ են, որոնց նպատակն է եղբայրական ադրբեջանցի ժողովրդին տրամադրել Թուրքիայի դեմ»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Աղբյուր՝ kronos42.new

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հունաստանը փակել է թուրքական 8 դպրոց

19.10.2026

Հունական իշխանություններն այդ քայլը բացատրում են աշակերտների սակավաթվությամբ։

Մեհմեթ Քայա. «Ուզում ենք կապեր հաստատել հայ գործարարների հետ»

19.10.2026

Հայ և թուրք լրագրողները հանդիպել են Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատ:

Էրդողանը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա առթիվ

19.10.2026

«Ադրբեջանաբնակ իմ թուրք եղբայրների ու քույրերի հետ մենք միշտ միասնական ենք թե՛ վշտի և թե՛ ուրախության պահին»։

Next Post

Մեհմեթ Քայա. «Ուզում ենք կապեր հաստատել հայ գործարարների հետ»

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır