• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
19 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան միջնորդական ջանքեր է գործադրում Ուկրաինայի համար

13:15, 19 Հոկտեմբեր 2026
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ բանակցություններ են ընթանում Սև ծովում քաղաքացիական նավագնացությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը վերականգնելու համար։

Bloomberg-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նշել է, որ Թուրքիան, Եգիպտոսն ու Հնդկաստանը առաջարկել են, որ իրենց դրոշների ներքո նավերը կարողանան անվտանգ մուտք գործել ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական նավահանգիստներ և սննդամթերք տեղափոխել։

Առաջարկի համաձայն՝ կողմերը պետք է համաձայնության գան նաև նավերի վրա չհարձակվելու շուրջ։

Ըստ Զելենսկու՝ Ռուսաստանը դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը, թեև Թուրքիան, Հնդկաստանը և Եգիպտոսը միջնորդական ջանքեր են գործադրել։

Նշենք որ, Սև ծովի նավահանգիստներն Ուկրաինայի պարենային արտահանման հիմնական ուղիներն են և շուկայավարման սեզոնի ընթացքում կարող են մինչև 40 մլն տոննա հացահատիկ արտահանել։ Սակայն նավահանգստային ենթակառուցվածքների և նավերի վրա ռուսական հարձակումների պատճառով օգոստոսից ի վեր արտահանումները դադարել են։ Ըստ Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարության՝ երկիրն այժմ կարողանում է իրականացնել սովորական արտահանման ծավալի ընդամենը 38 տոկոսը։

Աղբյուր՝ bloomberght.com

Tags: ԹուրքիաՈւկրաինաՍև ծով

Ենթաբաժնի վերջին լուրերը

Նեթանյահու. «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»

19.10.2026

Նաև ասել է, որ Թուրքիան օկուպացրել է ԵՄ անդամ Կիպրոսի հյուսիսային հատվածը, սպառնում է ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին։

Հունաստանը փակել է թուրքական 8 դպրոց

19.10.2026

Հունական իշխանություններն այդ քայլը բացատրում են աշակերտների սակավաթվությամբ։

Մեհմեթ Քայա. «Ուզում ենք կապեր հաստատել հայ գործարարների հետ»

19.10.2026

Հայ և թուրք լրագրողները հանդիպել են Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատ:

Next Post

Նեթանյահու. «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır