Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, անդրադառնալով Թուրքիայի հետ լարված հարաբերություններին, հայտարարել է. «Հույս ունեմ՝ Թուրքիայի հետ ուղիղ առճակատման չենք գնա։ Ամեն դեպքում, փորձում եմ կանխել դա»։
Սեպտեմբերին Նյու Յորքում ընթացած ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ժամանակ Իսրայելի վարչապետը քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը։
Նեթանյահուն ասել էր. «Էրդողանը ցանկանում է ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր ասում է, որ կտիրի Երուսաղեմին։ Ոչ, պարոն, չեք տիրի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը։ Թուրքիան և Էրդողանը հակասեմական ստի գերտարածողներ են։ Ոչ, պարոն Էրդողան, դուք Երուսաղեմի կառավարիչը չեք լինի»։
Նա նաև հավելել էր, որ Թուրքիան օկուպացրել է ԵՄ անդամ Կիպրոսի հյուսիսային հատվածը, սպառնում է ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին, իսկ այժմ էլ փորձում է իր ազդեցությունը տարածել Սիրիայի վրա։ Ըստ Նեթանյահուի՝ սա զարմանալի չէ, քանի որ Էրդողաննը ամեն օր Իսրայելին ոչնչացնելու կոչեր է անում։
Աղբյուր՝ barandergisi.net



