• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
19 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Էրդողան․ «Թուրքիան այլևս առաջվանը չէ»

17:25, 19 Հոկտեմբեր 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին նախագահական պալատում ընդունել է երկրի բոլոր 81 նահանգները ներկայացնող համայնքապետերին։ Նրանց հետ հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է տեղական կառավարման հարցերին և քննադատել ընդդիմությանը։

Նշել է, որ վերջին 12 տարում ավելի քան 40 հազար համայնքապետի հետ հանդիպումներ է անցկացրել։

Թուրքիայի նախագահը քննադատել է ընդդիմությանը՝ նշելով, որ այն դժվարանում է ընդունել երկրում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև տարբեր հասարակական խմբերի ներկայացվածությունը պետական կառավարման բարձրագույն օղակներում։

«Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ»,- հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ նախագահական համալիրը պետք է բաց լինի հասարակության բոլոր շերտերի համար։

Նրա խոսքով՝ համայնքապետերի հետ անցկացվող հանդիպումները օրինակ են ծառայել նաև այլ քաղաքական ուժերի համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ համայնքապետերի հետ շփումները չպետք է սահմանափակվեն միայն ընտրական ժամանակաշրջաններով։

Էրդողանը նշել է, որ այդ հանդիպումների շնորհիվ հնարավոր է եղել ուշադրություն դարձնել համայնքապետերի աշխատանքային պայմաններին, իրավունքներին, ինչպես նաև պետական կառույցների և քաղաքապետարանների հետ նրանց համագործակցությանը։

Նաև պնդել է, որ շարունակելու է աշխատել հանուն երկրի անկախության, զարգացման և արդարության՝ ծառայելով Թուրքիայի բոլոր 86 միլիոն քաղաքացիներին։

Աղբյուր՝ Ekoturk

Tags: ԷրդողանԹուրքիա

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան և Բելգիան վերսկսում են իրենց շփումները

19.10.2026

2025թ. երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 9.2 մլրդ դոլար, կողմերի նպատակն է այն հասցնել 15 մլրդ դոլարի։

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»

19.10.2026

Թուրքիայում արձանագրվել է միկրոպլաստիկ լուրջ աղտոտում, ինչը ջրանցքներով հասնում է Միջերկրական ծով։

Նեթանյահու. «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»

19.10.2026

Նաև ասել է, որ Թուրքիան օկուպացրել է ԵՄ անդամ Կիպրոսի հյուսիսային հատվածը, սպառնում է ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին։

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır