Թուրքիայում իշխող ուժի հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը ստանում է տարածաշրջանային ընդգրկում։
Բահչելին կոչ է արել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK/ՔԲԿ) իրանական թև «PJAK»-ին և նրա բոլոր թևերին զենքը վայր դնել:
Նրա խոսքով՝ զարգացումները Սիրիայում և Իրաքում հուսադրող են: Նա ողջունել է Իրաքի կառավարության քայլերը՝ ուղղված զինված խմբավորումների լուծարմանը, ինչպես նաև Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) ռազմական ներկայության դադարեցմանն ու պետական ինստիտուտներին ինտեգրվելուն միտված քայլերը։
Աղբյուր՝ Artı Gerçek




