«Deutsche Bank»-ի հետազոտական ինստիտուտը հաշվարկել է ժամադրության արժեքը Եվրոպայի 28 քաղաքներում։ 2026թ. զեկույցի համաձայն՝ ամենամատչելի ռոմանտիկ ժամադրության ծախսը Ստամբուլում կազմում է 168 եվրո, իսկ ամենաթանկը՝ Ժնևում՝ 407 եվրո։
Հաշվարկը ներառում է ռեստորանային ընթրիք, կինոյի երկու տոմս, սուրճ, գինի, հագուստ, հասարակական տրանսպորտ ու տաքսի։
Ցյուրիխում և Ժնևում ժամադրության արժեքը կազմում է ամսական միջին աշխատավարձի 5․6 և 6․4 տոկոսը։ Դա պայմանավորված է նաև այդ քաղաքներում աշխատավարձերի բարձր մակարդակով։
Թեև ուսումնասիրված եվրոպական քաղաքների համեմատստամբուլյան ժամադրությունն ամենից մատչելին է , բայց դրա արժեքը հավասարազոր է Թուրքիայում ամսական միջին աշխատավարձի 16․7 տոկոսին։
Աղբյուր՝ Diken




