Թուրքիայի վիճակագրական կոմիտեի (TÜİK) տվյալներով՝ սեպտեմբերին երկրում գործազրկության մակարդակը աճել է 0.5 տոկոսային կետով՝ հասնելով 8.4%-ի։ Այդուհանդերձ, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշը նվազել է 0.1 տոկոսային կետով։
Տղամարդկանց շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 6.9%, իսկ կանանց շրջանում՝ 11.3%։
Երիտասարդների շրջանում իրավիճակն առավել մտահոգիչ է։ 15-24 տարեկանների շրջանում գործազրկությունը սեպտեմբերին աճել է 1.6 տոկոսային կեռով՝ հասնելով 14.8%-իաճել է 16 տոկոսով՝ հասնելով 14.8%-ի: Այս տարիքային խմբում գործազրկության մակարդակը տղամարդկանց շրջանում կազմել է 10.4%, իսկ կանանց շրջանում՝ 23.3%։
Միաժամանակ, սեզոնային գործոնների ազդեցությունը հաշվի առնելուց հետո, սեպտեմբերին զբաղվածների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 49 հազարով՝ կազմելով 32 մլն 445.000։
Իսկ աշխատուժի ընդհանուր թվաքանակն աճել է 149.000-ով՝ հասնելով 35 մլն 412.000-ի։
Աղբյուր՝ Diken




