Թուրքիայի առողջապահության նախարարությունը տվյալներ է հրապարակել մեկ շնչին ընկնող դեղատոմսով դեղերի օգտագործման և հանրային առողջության ցուցանիշների վերաբերյալ: Արդյունքում պարզվել է, թե որն է Թուրքիայի ամենահոգսաշատ նահանգը:
Նշվում է, որ երբ խոսքը վերաբերում է երթևեկությանը, ապրուստի հոգսերին և վազվզոցին, որպես ամենահոգսաշատ նահանգ առաջինը մատնանշվում են Ստամբուլը, Անկարան և Իզմիրը:
Հայտնի են դարձել այն նահանգները, որոնք առաջատար են 1000 հոգու հաշվով հակադեպրեսանտների օրական օգտագործման դոզայով (DID): Այդ ցուցանիշով Այդըն, Մանիսա, Բալըքեսիր և Չանաքքալե նահանգներում դուրս գրված դեղերի ցուցանիշները գերազանցել են Ստամբուլին:
Մասնագետներն Էգեյան տարածաշրջանի նահանգների՝ առաջատար տեղում հայտնվելը կապում են հետևյալ պատճառների հետ:
Տվյալ տարածաշրջանում կա տարեց բնակչության բարձր խտություն։ Ուստի քրոնիկ նեյրոպաթիկ ցավերի, քնի խանգարումների ու ֆիզիկական հիվանդությունների պատճառով ձեռք են բերվում նման դեղեր:
Աղբյուր՝ Sozcu




