Հունաստանի, Եվրամիության (ԵՄ), Կիպրոսի, Եգիպտոսի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին ՄԱԿ-ում հրապարակված համատեղ հայտարարությամբ կրկին իրենց առարկություններն են հայտնել Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային իրավազորության գոտիների վերաբերյալ համաձայնագրի առնչությամբ։
Հունական «Kathimerini» պարբերականի հաղորդմամբ՝ վեց ներկայացուցիչների անունից հանդես է եկել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը և նշել, որ դեռևս 2019-ին Թուրքիայի և Լիբիայի միջև կնքվել էր ծովային համաձայանգիր, իսկ անցյալ շաբաթ այդ համաձայնագրի հաստատվել է։ Ըստ Հունաստանի արտգործնախարարի՝ դա լուրջ մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից՝ լուրջ մարտահրավեր նետելով միջազգային իրավական կարգին։
Գերապետրիտիսի պնդմամբ՝ միջազգային իրավունքն անտեսող համաձայնագրերի ընդունումը վտանգավոր նախադեպ կստեղծի։ Հույն նախարարը պնդել է, որ Թուրքիայի և Լիբիայի միջև համաձայնագիրն անտեսում է ափամերձ պետությունների ծովային իրավազորության գոտիները, այդ թվում՝ կղզիների իրավունքները։ Ըստ նրա՝ համաձայնագիրն անվավեր է և որևէ իրավական ուժ չունի երրորդ երկրների նկատմամբ։
Աղբյուր՝ Oksijen




