Թուրքիայի Սուպերլիգայի 9-րդ տուրում «Galatasaray»-ը սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է «Fenerbahçe»։ Հանդիպման ռմբարկուն Վիկտոր Օսիմհենն էր, որը երկու գոլ է խփել՝ դառնալով դուբլի հեղինակ։ «Ֆեներբահչեի» միակ գոլի հեղինակը Իրֆան Ջան Քահվեջին էր։
Հաղթանակից հետո խաղադաշտում լարված իրավիճակ է ստեղծվել։ Վերջին սուլիչից հետո Քերեմ Աքթյուրքօղլուի և Ռոլանդ Շալայի միջև վեճ է սկսվել, որին միջամտել են մյուս ֆուտբոլիստները։ Այնուհետև Քերեմը մոտեցել է մրցակցի ֆուտբոլիստին՝ շարունակելով վիճաբանությունը։
Մյուս խաղացողները փորձել են միջամտել և հանդարտեցնել իրավիճակը։
Մինչ մնացած ֆուտբոլիստները փորձում էին հանդարտեցնել իրավիճակը նոր բախում է սկսվել «Գալաթասարայի» պաշտպան Աբդուլքերիմ Բարդաքջըի և «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստ Արչի Բրաունի միջև։ Դրա հետ մեկտեղ մեկ այլ լարվածություն է նկատվել նաև «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Մատեո Գենդուզիի և «Գալաթասարայի» վերլուծաբան Սերհաթ Դողանի միջև։
Աբդուլքերիմ Բարդաքջըն և Արչի Բրաունը հանդիպումից հետո կարմիր քարտեր են ստացել։ Ոստիկանները մտել են խաղադաշտ՝ ֆուտբոլիստների միջև ծագած ծեծկռտուքը դադարեցնելու համար։ Բախումը տևել է մոտ 3-4 րոպե և ավարտվել ոստիկանների միջամտությունից հետո։
Միջադեպերին մասնակցած ֆուտբոլիստները կուղարկվեն Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտե (PFDK), որը կքննի տեղի ունեցածը և կհրապարակի որակազրկումները։
Նշենք, որ նիջադեպը լայն տարածում է գտել միջազգային լրատվամիջոցներում:





Աղբյուր՝ NTV Spor




