Հոկտեմբերի 28-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։
Պաշտոնական այցի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ղազախստանի միջև համագործակցության բոլոր ասպեկտները, ինչպես նաև հարաբերություններն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերը։ Բացի այդ, ակնկալվում է, որ քննարկումների ընթացքում նախագահները կանդրադառնան տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին։
Աղբյուր՝ TRT Haber




