Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա` մասնակցելու այդ երկրում կայանալիք COP31 առաջնորդների գագաթնաժողովին։ Մակրոնն էլ շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ։
Կողմերն անդրադարձել են նաև Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացին։ Էրդողանն ընդգծել է, որ նոր գլխավոր քարտուղարը պետք է ունենա ՄԱԿ-ը որպես բազմակողմանիության կենտրոն վերականգնելու և անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու տեսլական։
Աղբյուր՝ TRT Haber




