Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) վարչական տուգանքներ է կիրառել ընդդիմադիր «Sözcü» և «KOZA» հեռուստաալիքների նկատմամբ՝ անաչառության, իրականության և ճշգրտության սկզբունքները խախտելու հիմնավորմամբ։
Երկու հեռուստաալիքն էլ տուգանվել են Թուրքիայում սկանդալային դարձած ֆոնդային հետաքննության (բաժնետոմսերի գների արհեստական բարձրացում և կասկածելի ֆինանսական հոսքեր) և դրա շրջանակում կատարված ձերբակալությունների վերաբերյալ հանրային ընկալումներ ձևավորելու համար։
RTÜK-ի անդամ Թունջայ Քեսերը դեմ է արտահայտվել որոշմանը՝ նշելով, որ հեռուստահաղորդումների նկատմամբ հաջորդաբար կիրառվող տուգանքներն ու սահմանափակումները սահմանափակում են հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև մամուլի ազատությունը։ Նրա խոսքով՝ հաղորդումներում հնչող տեսակետների համար պատժամիջոցներ կիրառելը հակասում է բազմակարծության սկզբունքին։
Աղբյուր՝ Bianet
Թուրքիան կհայտարարի Միջին միջանցքի երկաթուղային ծրագրի մրցույթ
Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել արևելք-արևմուտք երկաթուղային կապը և մեծացնել Միջին միջանցքի բեռնափոխադրումների հզորությունը։





