Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Էդրեմիթ շրջանում գտնվող դպրոցներից մեկի ուսուցիչը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից և ձերբակալվել։ Նա սոցիալական ցանցում Թուրքիայի դրոշին և հանրապետության հիմնադիր Մուտաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող գրառումներ էր արել։
Բալըքեսիրի նահանգապետարանը հայտնել է, որ հաստատվել է, որ այդ գրառումներն արել է ուսուցիչը և դրանք որակվել են որպես անընդունելի բնույթի հրապարակումներ։
Աղբյուր՝ CGTN Türk



