• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
29 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Էրդողան․ «Թուրքիան այսօր ավելի ուժեղ է, քան երեկ»

12:44, 29 Հոկտեմբեր 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հանրապետության օրվա առթիվ տեսաուղերձով շնորհավորել է թուրք ժողովրդին։

«Փառք Աստծո, Թուրքիան այսօր ավելի ուժեղ է, քան երեկ։ Հուսով եմ՝ վաղն այն ավելի ուժեղ, ազդեցիկ և հեղինակավոր կլինի»,- ասել է Էրդողանը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 103-րդ տարեդարձի կապակցությամբ։

Թուրքիայի նախագահը Հանրապետությունը բնութագրել է որպես թուրք ժողովրդի կամքի և ազատ ապրելու վճռականության ամենաուժեղ խորհրդանիշ։ Նրա խոսքով՝ Մուստաֆա Քեմալի գլխավորած ազգային-ազատագրական պայքարը, ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչի է ընդունակ միասնական ժողովուրդը նույնիսկ ամենածանր պայմաններում։

Էրդողանը նշել է, որ 103 տարի առաջ դրսևորված վճռականությունն այսօր էլ մնում է հիմնական ոգեշնչման աղբյուրը։ Երկրի ձեռքբերումների շարքում նա առանձնացրել է վերջին 24 տարիների առաջընթացը ռազմական արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և դիվանագիտության ոլորտներում։

Անդրադառնալով միջազգային իրավիճակին՝ նա կրկնել է Աթաթուրքին վերագրվող «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» (Yurtta sulh, cihanda sulh) կարգախոսը։ Սրանով նա վերահաստատել է խաղաղության ուղղությամբ ջանքերը շարունակելու Անկարայի պատրաստակամությունը։

Ուղերձի ավարտին Թուրքիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և նրա զինակիցներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 29-ին։ 1923 թ. այդ օրը Թուրքիայի ազգային մեծ ժողովը սահմանադրական փոփոխությամբ երկիրը հռչակեց հանրապետություն, իսկ Մուստաֆա Քեմալն ընտրվեց առաջին նախագահ։

Աղբյուր՝  TRT Haber

Tags: ԷրդողանԹուրքիաՀանրապետության օր

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան մտադիր է Ղազախստանի հետ առևտուրը հասցնել 15 մլրդ դոլարի

29.10.2026

Թուրքիայի և Ղազախստանի նախագահների գլխավորությամբ կայացել է թուրք-ղազախական պատվիրակությունների հանդիպումը։

Հունական մամուլը մտահոգված է Թուրքիայի «Կապույտ հայրենիք» օրինագծով

29.10.2026

Oրինագծի ընդունումը կարող է ազդել Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի միջև էլեկտրական ցանցերի միացման աշխատանքների վրա։

Թրամփը շնորհավորել է Թուրքիային

29.10.2026

Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահները քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

6

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır