ՆԱՏՕ-ի դաշնակից ցամաքային ուժերի հրամանատարությունը (LANDCOM) սոցիալական ցանցի էջում գրառում է արել ու շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ։ Գրառմանը կից նաև հրապարակվել է թուրք կոմանդոսների լուսանկարը։
«LANDCOM»-ը շնորհավորում է Թուրքիային Հանրապետության օրվա կապակցությամբ»,- նշվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմանդրվել է 1923-ի հոկտեմբերի 29-ին։ Լրանում է հանրապետության հիմանդրման 103-րդ տարին։ Իսկ ՆԱՏՕ-ին Թուրքիան անդամակցել է 1952-ի փետրվարի 18-ից։
Աղբյուր՝ Haber7




