Անկարայում ընթանում է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովը։ Հաղորդվել է, որ գագաթնաժողովին չի մասնակցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա փոխարեն նիստին մասնակցում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնություն էր առաջացել դպրոցներում գլխաշորի արգելքի հարցի շուրջ։ Թուրքական կայքերը գրում են, որ չնայած այդ հարցում Թուրքիան հետքայլ է արել, բայցևայնպես Ալիևը չի մեկնել Անկարա։
Ադրբեջանական կայքերը նշել են, որ Ալիևը չի կարողացել մասնակցել գագաթնաժողովին՝ նախապես ծրագրված միջոցառումներին մասնակցելու և աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով։
Տեղեկացվել է, որ Ալիևը հոկտեմբերի 30-ին Բաքվում պարգևներ կհանձնի ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցներին և նրա մասնակցությունը պարգևատրման արարողությանը նախապես ծրագրված էր։
Աղբյուր՝ Cumhuriyet




