Վանի առևտրի և արդյունաբերության պալատում (TSO) տեղի է ունեցել «Իրան-Թուրքիա գործարար համաժողովի» ամփոփիչ հանդիպումը։ Նշենք, որ նախորդ հանդիպումը կայացել էր Իրանում և հանդիպմանը մասնակցությունը բարձր մակարդակի էր եղել։
«Արևելյան Անատոլիայի զարգացման գործակալության» (DAKA) գլխավոր քարտուղար Էմին Յաշար Դեմիրջին նշել է, որ Իրանի հետ առևտրաշրջանառությունը, որը կազմում է 13 մլրդ դոլար ու զգալիորեն զիջում է 30 մլրդ դոլարի հասնելու նպատակին։
Դեմիրջին նշել է, որ դեպի Իրանի ներմուծման առումով Թուրքիան առաջին տեղում չէ, և այդ դիրքերում հիմնականում Գերմանիան ու Մեծ Բրիտանիան են։ Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, որ Թուրքիան չի կարողանում մրցակցել այդ երկրների հետ որակի և գնի տեսանկյունից։ Նա, սակայն, ընդգծել է, որ իրավիճակը կարող է փոխվել, և Իրանը հետագայում կարող է սկսել ինքնուրույն արտադրել այն ապրանքները, որոնք այժմ գնում է Թուրքիայից, և դրանք արտահանել Թուրքիա։
Վանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան էլ նշել է, որ նման հանդիպումներից հետո Իրանի ուշադրությունն ու հետաքրքրությունը կենտրոնանալու է Վանի վրա։ Թաքվայի խոսքով՝ Իրանի տնտեսության զգալի մասը գտնվում է պետության վերահսկողության ներքո, ուստի խնդիրները պետք է լուծվեն բարձր մակարդակի համաձայնությունների շրջանակում։
Նա առանձնացրել է հատկապես բանկային ոլորտում ֆինանսական միջոցների ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրները՝ նշելով, որ դրանք լուծման կարիք ունեն։
Աղբյուր՝ Haber7





