Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել «Yonhap» լրատվական գործակալությանը։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Հարավային Կորեայի բարեկամությունը ձևավորվել է Կորեական պատերազմի դժվարին օրերին և պահպանել իր նշանակությունը տասնամյակներ անց։
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների հիմքում եղբայրությունն ու փոխադարձ վստահությունն են։ Էրդողանն այցի ընթացքում նշել է, որ առաջնահերթությունն է ամրապնդել երկու երկրների քաղաքական երկխոսությունը և խթանել տնտեսական հարաբերությունները։
Էրդողանը հայտնել է, որ Հարավային Կորեայի հետ համագործակցելու հնարավորություն են տեսնում ռազմարդյունաբերության, միջուկային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ ստեղծված ճգնաժամը համաշխարհային առևտրի վրա անմիջական ազդեցություն ունեցող գործոն է՝ նկատել տալով, որ ստեղծված ճգնաժամը ցույց է տվել այլընտրանքային երթուղու անհրաժեշտությունը։
Աղբյուր՝ Haber7




