• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
3 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրք վերլուծաբան․ «Հայ-թուրքական սահմանի բացումը հիմա նպատահարմար չէ»

13:47, 03 Նոյեմբեր 2026
- Գլխավոր, Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակվել է Բարչըն Յինանչի «Ի՞նչ է ուզում Բաքուն, ինչո՞ւ է Անկարան լուռ և ի՞նչ է լինելու հիմա» վերնագրով հոդվածը։ Այդտեղ անդրադարձ է արվել հայ-թուրքական սահմանի բացման հարցին Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության համատեքստում։

Հեղինակը նշել է, որ 2009-ի հայ-թուրքական կարգավորման փորձից հետո Բաքուն Թուրքիայում տնտեսական ու քաղաքական մեծ ներդրումներ է իրականացրել՝ նպատակ ունենալով մեծացնել ազդեցությունն իշխանությունների վրա և կանխել առանց իր լիակատար համաձայնության նման նախաձեռնությունների կրկնությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այսօր Թուրքիայում ազդեցիկ լոբբի ունի և նույնիսկ 2023-ի ընտրությունների ժամանակ միջամտել է հօգուտ գործող իշխանությունների։

Հոդվածում ընդգծվել է, որ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Բաքուն վերանայել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները և այլևս չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերություններում հանդես գալ «սովորողի և ուսուցանվող երկրի» դիրքից։ Միաժամանակ հոդվածում նշվել է, որ Անկարայի զիջողական քայլերին զուգահեռ Ալիևը շարունակում է սրել իրավիճակը։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի հետ սահմանը բացելու հնարավորությանը՝ հոդվածի հեղինակը նման քայլի համար ներկա պահը համարում է ոչ նպատակահարմար է համարել՝ նշելով, որ այն կարող է լուրջ խզում առաջացնել Բաքվի հետ հարաբերություններում․

«Քանի որ Կովկասում առանց Բաքվի խաղաղություն չի լինի, Անկարայի նման դիրքորոշումը կարող է Բաքվին ավելի կոշտացնել Երևանի նկատմամբ և հետաձգել տարածաշրջանային կայունության նախագծերը»,- կարծիք է հայտնում հեղինակը։

Նրա գնահատմամբ՝ Անկարան պետք է ավելի լավ հասկանա Ադրբեջանի նոր արտաքին քաղաքականությունը, սակայն հետագա սրման դեպքում նաև Ալիևին հասկանալի ձևով հակազդի՝ հարաբերությունները խզման կետի չհասցնելով։ Այլապես Բաքուն կարող է նոր, անվերահսկելի ճգնաժամեր առաջացնել հատկապես ընտրություններին ընդառաջ։

Աղբյուր՝ T24

Tags: ԱդրբեջանԹուրքիաՀայաստան

Ենթաբաժնի վերջին լուրերը

ՌԴ-ն կարող է միանալ Թյուրքական պետությունների կազմակերպությանը

03.11.2026

Մոսկվան դրական արձագանքել է տվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին։

Ըստ Էրդողանի՝ Հորմուզի ճգնաժամն ազդում է համաշխարհային առևտրի վրա

03.11.2026

Թուրքիայի նախագահը Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել «Yonhap» լրատվական գործակալությանը։

Էրդողանը նորից մամուլի ազատության թշնամիների ցանկում է

03.11.2026

Թուրքիայում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով ավելի քան 250 լրագրողի դեմ իրավական գործընթաց է սկսվել։

Next Post

Էրդողանը նորից մամուլի ազատության թշնամիների ցանկում է

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır