• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
8 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Էրդողան․ «Մեր եղբայրությունը թուլացնել ցանկացողները չեն հասնելու իրենց ուզածին»

19:49, 08 Նոյեմբեր 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Շուշի։ Հանդիպումից հետո տեղի է ունեցել նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։

Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին ու անդրադարձել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին: Նա նշել է, որ դրանք պատմության ընթացքում տարբեր փորձություններ են անցել և հասել են իրենց ներկայիս բարձր մակարդակին։

«Մեր եղբայրությունն ավելին է, քան ընդհանուր լեզուն, պատմությունն ու մշակույթը։ Հենց այդ պատճառով է, որ Բաքվի ուրախությունը համարում ենք Անկարայի ուրախությունը։ 2021-ի հունիսի 15-ին ստորագրած հռչակագրով դաշնակցային մակարդակի հասցված մեր եղբայրությունը թուլացնել ցանկացողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը, երբեք չեն հասնելու իրենց նպատակներին։ Աստծո կամոք՝ մեր միասնությունը հավերժ է լինելու»,-նշել է նա։

Էրդողանը նաև հայտնել է, որ իրենք ողջ կարողություններով աշխատում են այս տեսլականը նաև թյուրքական աշխարհում ամրապնդելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ներկայիս բարձր մակարդակը իրենց ընդհանուր կամքի ու ջանքերի ամենաակնառու արդյունքն է։

Այս համատեքստում նա շեշտել է․ «Այսօր մեր առջև դրված խնդիրն է մարտի դաշտում ձեռք բերված «հաղթանակը» պսակել կայուն խաղաղությամբ և կայունությամբ։ Ինչպես աջակցել ենք Ադրբեջանի արդար պայքարին, այնպես էլ աջակցում ենք տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նրա անկեղծ ջանքերին»։

Թուրքիայի նախագահը նաև խոսել է 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում ձևավորված իրավիճակի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի հաղթանակը նոր ժամանակաշրջանի դուռ է բացել տարածաշրջանում։

Էրդողանը բարձր է գնահատել Ղարաբաղի «վերակառուցման» ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերը՝ նշելով, որ Թուրքիան շարունակելու է կիսվել իր փորձով և աջակցել վերակառուցման ու զարգացման ջանքերին։ Նա հայտնել է, որ վերջերս Ջաբրաիլում բացվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջազգային անտառտնտեսական ուսումնական կենտրոնն ու տնկարանային համալիրը, իսկ Աղդամում մեկնարկել է դպրոցի շինարարություն։

Աղբյուր՝ Anadolu

Tags: ԱդրբեջանԱլիևԷրդողանԹուրքիաՂարաբաղ

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հունական ԶԼՄ. «Եվրահանձնաժողովը Թուրքիային 3 դեղին քարտ է ցույց տվել»

06.11.2026

Հեռուստաալիքի մեկնաբանությամբ՝ Եվրահանձնաժողովն արձանագրել է նաև թուրք-հունական հարաբերությունների վատթարացում:

Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման վտանգ

06.11.2026

«Մեքքայի դաշինքին» Սիրիայի միանալու հարցը քննարկումներ է առաջացրել Իսրայելում։

Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում

06.11.2026

Սեչիլ Էրզանը մեղադրվում է թուրքական ֆուտբոլային աշխարհի հետ կապված խոշոր ֆինանսական խարդախության գործով։

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır