Թուրքիան և Իրաքը վերահաստատել են Սինջարում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ներկայությանը վերջ դնելու հարցում իրենց համատեղ հանձնառությունը:
Երկու երկրների հրապարակած համատեղ հայտարարությամբ վերահաստատվել է Իրաքի իշխանությունների՝ Սինջարում պետական լիակատար վերահսկողություն հաստատելու և PKK-ի զինյալների ներկայությանը վերջ դնելու ուղղությամբ ձեռնարկած քայլերը շարունակելու հարցում երկու կողմերի ընդհանուր հանձնառությունը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հանրային կապերի վարչությունը հրապարակել է «Թուրքիա-Իրաք համատեղ մամուլի հայտարարությունը»։
Թուրքական կողմը հայտնել է, որ առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կսկսի իր պարտավորությունների կատարումը՝ Բաշիքա-Զիլիքան ռազմակայանը փուլ առ փուլ Իրաքի դաշնային կառավարությանը փոխանցելու ուղղությամբ։
Կողմերը նաև որոշել են գործարկել ավելի վաղ համաձայնեցված Համատեղ անվտանգության համակարգման կոմիտեն՝ համատեղ վերահաստատելու և վերահսկելու Սինջարում մեկնարկած գործընթացի առաջընթացը, որի նպատակն է ամբողջությամբ վերացնել այդ երկրներում ահաբեկչական ճանաչված PKK-ի ներկայությունը։
Աղբյուր՝ Trt Haber





