• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
9 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել

13:24, 09 Նոյեմբեր 2026
- Մշակույթ, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 6-ին Երևանում բացվել է «NORARALIK» խորագրով ցուցահանդեսը, որը միավորել է Հայաստանի և Թուրքիայի արվեստագետներին։

Ցուցահանդեսի անվանումը կազմված է հայերեն «նոր» և թուրքերեն «aralık» (տարածություն, միջակայք) բառերից։ Այն խորհրդանշում է երկու լեզուների, մշակույթների և հասարակությունների միջև նոր կապեր ստեղծելու գաղափարը։ Ցուցահանդեսն արվեստի միջոցով անդրադառնում է երկու ժողովուրդների միջև հարաբերություններին, պատմական հիշողությանն ու երկխոսության հնարավորություններին։

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներն անդրադառնում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին՝ դիտարկելով պատմական հիշողության, մշակութային տարբերությունների, փոխադարձ ընկալման և համակեցության հարցերը։ Արվեստագետները տարբեր գեղարվեստական միջոցներով փորձում են ներկայացնել երկու հասարակությունների միջև նոր կապերի ձևավորման հնարավորությունները։

«NORARALIK»-ը կազմակերպվել է Նիհաթ Օզդալի համակարգմամբ և Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Նախաձեռնությունն իրականացվել է Եվրամիության աջակցությամբ՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա ճանապարհորդության հիմնադրամի» և Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի մասնակցությամբ։

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 1-ը՝ Երևանի Խանջյան 19 հասցեում՝ շենքի 5-րդ հարկում։

Աղբյուր՝ Agos

Tags: արվեստագետների համատեղ ցուցահանդեսԹուրքիաՀայաստան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Երաշտը խորացնում է Թուրքիայի գյուղատնտեսական խնդիրները

09.11.2026

Ջրի պակասը և ծախսերի աճը ստիպում են թուրք ֆերմերներին հրաժարվել բամբակի մշակումից։

Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում։

09.11.2026

Արարատ ՄիրզոյանՀՀ արտաքին գործերի նախարար

Թուրքիայում ստեղծվելու են ԱԹՍ-ների օդուղիներ

09.11.2026

Թռիչքների օդուղիները մշակվելու են արհեստական բանկանության միջոցով։

Next Post

Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում։

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır