Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն շրջանում՝ Մարաթուկ լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին վերանորոգվել է և բացվել զբոսաշրջիկների այցելությունների համար։ Հատկանշական է, որ եկեղեցու անմիջական հարևանությամբ մզկիթ է կառուցվում, որի հանձնարարականը տրվել է նահանգապետի կողմից։
Բաթմանի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մեհմեթ Իհսան Ասլանլըն հայտնել է, որ պատմական աղբյուրների համաձայն՝ հայկական հիշյալ եկեղեցին կառուցվել է 4-5-րդ դարերում և ունի կարևոր նշանակություն հայ քրիստոնյաների համար։
Մեհմեթ Իհսանը տեղեկացնում է, որ թեև եկեղեցու պաշտոնական բացումը դեռ չի կայացել, բայց արդեն բամզաթիվ զբոսաշրջային խմբեր Հայաստանից այցելում են այդ եկեղեցի։
Աղբյուր՝ Anadolu



