
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիայում մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին:
Առաջնորդներին դիմավորել են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այնուհետև տեղի է ունեցել Անթալիայի COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:
Վարչապետը տեսանյութ է հրապարակել թեյի ընդմիջումից, որտեղ թուրքական թեյ է խմում։
Աղբյուր՝ Ermenihaber.am




