Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Թուֆան Էրհյուրմանը հայտարարել է Կիպրոսի թուրքական և հունական համայնքների միջև երկու նոր անցակետ բացելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։
Երկու նոր անցակետերը նախատեսվում է բացել Աքընջըլար և Գեմիքոնաղը բնակավայրերում։ Կողմերը համաձայնել են նաև համագործակցել արտակարգ իրավիճակների արձագանքման, երկու համայնքների միջև կրթական ծրագրերի և մշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ։ Մասնավորապես, նախատեսվում է վերականգնել նաև հայկական վանքերից մեկը։
Էրհյուրմանը նշել է, որ հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև Կիպրոսի կարգավորման բանակցությունների ընթացքը փոխելու հնարավոր նոր առաջարկ, սակայն առայժմ չի հրապարակել դրա մանրամասները՝ մյուս կողմին քննարկման ժամանակ տրամադրելու նպատակով։
Աղբյուր՝ Stratejik Düşünce Enstitüsü



