Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը COP31-ի շրջանակում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Կողմերը քննարկել են Թուրքիա-Վրաստան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ Վրաստանը Թուրքիայի կարևոր առևտրային գործընկերներից մեկն է։ Ըստ նրա կողմերը շարունակում են աշխատել, որպեսզի հասնեն փոխադարձ առևտրաշրջանառության ցանկալի ցուցանիշներին։
Նա ընդգծել է, որ ջանքեր են գործադրվում տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և ռազմարդյունաբերության բնագավառներում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Կարևորվել է նաև Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցությունը։
Աղբյուր՝ TRT Haber





