Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան շարունակելու է միջազգային հարթակներում պաշտպանել Պաղեստինի հարցը և պայքարել անկախ Պաղեստին պետության ստեղծման համար։
Հայտարարությունը նա արել է Պաղեստին պետության հիմնադրման 38-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակած գրառման մեջ՝ շնորհավորելով Պաղեստինի ժողովրդին։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան աջակցում է 1967 թ. սահմանների հիման վրա, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, անկախ, ինքնիշխան և տարածքային ամբողջականություն ունեցող Պաղեստին պետության ստեղծմանը։
Նա նաև նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Պաղեստինի ժողովրդին՝ հանուն ազատ և բարեկեցիկ ապագայի։
Աղբյուր՝ TRT Haber




