Թուրքիայի էլեկտրաէներգիայի փոխանցման կորպորացիան տվյալներ է հրապարակել օրական էլեկտրաէներգիայի արտադրման վերաբերյալ։ Նշվում է, որ նոյեմբերի 15-ին արտադրվել է 834.496 մվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ սպառումը կազմել է 817.298 մեգվ/ժամ։
Էլեկտրաէներգիայի ամենաշատ սպառումը եղել է երեկոյան 19 00-ի սահմներում՝ 39.534 մվտ/ժամ, իսկ ամենացածր սպառումը՝ 30.049 մվտ/ժամ՝ ժամը 06:00-ին։ Արտադրության առումով առաջին տեղում ամբարտակների վրա հիմնված հիդրոէլեկտրակայաններն են՝ 19.2% մասնաբաժնով, որին հաջորդում էին ներմուծված ածխային էլեկտրակայանները՝ 18.7 % մասնաբաժնով։
Նոյեմբերի 15-ի տվյալներով Թուրքիան արտահանել է 17.198 մվտ/ժամ էլեկտրաէներգիա և ներմուծել 55 մվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Աղբյուր՝ Haberler




