Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրաթ Քուրումը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցել Գազայի և Պաղեստինի վերականգնմանը։
Անթալիայում անցկացվող COP31 համաժողովի շրջանակում Քուրումն այցելել է Պաղեստինի տաղավար և հանդիպել Պաղեստինի շրջակա միջավայրի որակի ապահովման վարչության ղեկավար Զաղլուլ Սամհանի հետ։
Թուրք նախարարը նշել է, որ երկիրը պատրաստ է իր ողջ ներուժն օգտագործել Պաղեստինի վերականգնման և երեխաների ու երիտասարդների ապագան ապահովելու համար։ Որպես օրինակ՝ նա հիշեցրել է, որ երկրաշարժից տուժած շրջաններում Թուրքիան երկու տարում կառուցել և բնակիչներին է հանձնել 455 հզ․ բնակարան։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է նույն կերպ աջակցել նաև Գազայի վերականգնմանը։
Սամհանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ COP31-ի շրջանակում Պաղեստինին անվճար տաղավար տրամադրելու համար՝ նշելով, որ դա հնարավորություն է տվել մասնակիցներին ներկայացնելու Պաղեստինի նպատակներն ու ապագայի ծրագրերը։
Աղբյուր՝ TRT Haber
Թուրքիայի փոխնախագահը կմասնակցի Ուզբեկստան-Թուրքիա գործարար խորհրդի նիստին
Ջևդեթ Յըլմազը նոյեմբերի 18-19-ը կգտնվի Ուզբեկստանում և կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյանների հետ։



