• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
18 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ինչպե՞ս Թուրքիան արձագանքեց Փաշինյանի այցին. Անթալիայի թեյն ու բանանը

16:56, 18 Նոյեմբեր 2026
- Գլխավոր, Հոդված, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 11-ին Թուրքիա կատարած այցը, որը կայացել էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում, թուրքական մամուլում լայն լուսաբանման արժանացավ։ Սակայն թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը գրավեցին ոչ միայն պաշտոնական հանդիպումներն ու արարողությունները, այլև Փաշինյանի՝ սոցիալական ցանցերում հրապարակած առօրյա տեսանյութերը։

Թուրքական «NTV» հեռուստաընկերությունը, անդրադառնալով հրապարակումներին, նյութը վերնագրել էր «Փաշինյանը հավանել է Թուրքիան․ Անթալիայում թեյ է խմել բարակ բաժակով, իսկ թուրքական բանանն իր հետ տարել»։

Թեմային անդրադարձել էին նաև թուրքական այլ լրատվամիջոցներ։ Ընդդիմադիր «Sözcü» թերթը Փաշինյանի պահվածքն անվանել էր «տարօրինակ գործողություններ Անթալիայում»՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանի վարչապետը պաշտոնական միջազգային գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայից նման առօրյա և ոչ պաշտոնական տեսանյութեր էր հրապարակում։

Տեսանյութերը լայն տարածում գտան նաև թուրքական սոցիալական ցանցերում։ Դրանց շուրջ ձևավորված քննարկումները Փաշինյանի այցին հաղորդեցին լրացուցիչ հանրային հետաքրքրություն՝ պաշտոնական դիվանագիտական օրակարգից դուրս։ Միևնույն ժամանակ նման հրապարակումները հնարավորություն տվեցին Թուրքիայի հանրությանը Հայաստանի վարչապետին տեսնել ոչ միայն պետական այրի, այլ առօրյա շարքային մարդու կերպարում։

Բանանը՝ որպես Հայաստանի ներքաղաքական խորհրդանիշ

Թուրքիայի Կովկասի միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Նազըմ Ջեֆերսոյի գնահատմամբ՝ Անթալիայից տարված բանանի պատմությունը միայն զվարճալի դրվագ չէ․ այն որոշակի նախապատմություն ունի Հայաստանի ներքաղաքական կյանքում։

«Անթալիայի բանանը և Հայաստանի ներքին քաղաքականությունը» վերնագրով X-ի իր գրառման մեջ նա Փաշինյանի տեսանյութերը կապել է 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ներմուծման մենաշնորհների շուրջ ծավալված քննարկումների հետ։

Ջեֆերսոյի մեկնաբանությամբ՝ մինչև հեղափոխությունը Հայաստանում բանանի ներմուծման ոլորտը վերահսկել է Միհրան Պողոսյանը։ Մաքսային խոչընդոտների վերացումից հետո հայ առևտրականները սկսել են Թուրքիայից բանան ներմուծել Վրաստանի տարածքով, ինչի հետևանքով դրա գինը կարճ ժամանակում զգալիորեն նվազել է։

Հեղինակը հիշեցրել է, որ Փաշինյանն այդ փոփոխությունը ներկայացրել էր որպես մենաշնորհների վերացման արդյունք։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր գործիչները նրան մեղադրել էին պոպուլիզմի մեջ՝ հեգնելով, թե հեղափոխության առաջին պտուղը թուրքական բանանն էր։

Ջեֆերսոյի խոսքով՝ տարիներ անց Փաշինյանն իր տեսանյութերով կրկին շրջանառության մեջ է դրել այդ թեման։ Նա նշում է, որ վարչապետի կողմնակիցները հրապարակումները դիտարկում են որպես ընդդիմության երկարամյա հեգնանքին հումորով պատասխանելու և Թուրքիայի հասարակության շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարն ավելի բնական ընկալելի դարձնելու միջոց։ Մինչդեռ ընդդիմախոսները նման վարքագիծը համարում են պետական գործչին ոչ հարիր պոպուլիզմ։

Այսպիսով՝ Փաշինյանի Անթալիայից հրապարակած տեսանյութերը թուրքական մամուլում դուրս եկան զուտ ժամանցային թեմայի շրջանակից՝ դառնալով Հայաստանի ներքաղաքական անցյալի և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ քննարկումների առիթ։ Բանանի պատմությունն էլ ցույց տվեց, թե ինչպես կարող է թվացյալ փոքր դրվագը նորից քաղաքական ու խորհրդանշական նշանակություն ստանալ։ 

Հեղինակ՝ Մելինե Դաթոյան

Աղբյուր՝ Ermenihaber.am

Tags: բանանԹուրքիաՀայաստանՓաշինյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Վանը զարգացնում է տուրիզմը Հայաստանի հետ

18.11.2026

Փիշքինի խոսքով՝ Վանը փորձում է զբոսաշրջությունը դարձնել Տուշպայից դեպի Էրեբունի «հույսի կամուրջ»։

Թուրքիայի ՊՆ. «Հետևում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացին»

18.11.2026

Յաշար Գյուլերը հայտնել է, որ տևական խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։

Նպատակ կա Սամսունը դարձնել «Թուրքիայի Վենետիկը»

18.11.2026

Սամսունի քաղաքապետը նշել է, որ նախագծի համար հատկացվել է 3.37 մլն դոլար։

Next Post

Վանը զարգացնում է տուրիզմը Հայաստանի հետ

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır