Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ԱՄԷ-ի նախարարի հետ զրույցում քննարկվել են Պարսից ծոցում վերջին զարգացումները, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և երկկողմ հարաբերությունները։
Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում կողմերն անդրադարձել են թուրք-ադրբեջանական հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին։ Հեռախոսազրույցների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Աղբյուր՝ TRT Haber




