Թուրքիայի խորհրդարանը ընդունել է թուրքական Կարմիր մահիկ (Türk Kızılay) մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքը, որով սահմանվում են նրա նոր լիազորություններն ու արտոնությունները։
Օրենքի համաձայն՝ Կարմիր մահիկը կարող է այցելել պատերազմի ժամանակ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահման վայրեր, հետևել նրանց պայմաններին, աջակցել ընտանիքների միջև կապի հաստատմանը, որոնել անհայտ կորածներին, մարդասիրական օգնություն հասցնել և միջնորդել գերիների փոխանակման ու ընտանիքների վերամիավորման գործընթացներում։
Կազմակերպությունը նաև լիազորված է լինելու ընդունել և տնօրինել Թուրքիա ժամանող միջազգային Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կառույցների, ինչպես նաև այլ երկրների ազգային ընկերությունների մարդասիրական օգնությունը։
Աղբյուր՝ TRT Haber




