Քաղցրավենիք արտադրող թուրքական հայնտի «Ülker» ընկերությունը հետաքրքիր մարկետինգային արշավ է արել։
«Yıldız Holding»-ի փոխնախագահ Յահյա Ուլքերը սոցցանցում լուսանկար էր հրապարակել ու գրառում արել. «Եթե այս հրապարակումը հավաքի 1 մլն հավանում, լուսանկարում պատկերված վիթխարի շոկոլադե վաֆլին իսկապես կարտադրենք և կհանենք վաճառքի։ Եվ ուրեմն հավանությունը ձեզանից, արտադրությունը՝ մեզանից»։
Այդ հրապարակումից հետո թուրք հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն էր առաջացել և հավանումների թիվը հասել էր1 միլիոնի, ինչից հետո ընկերությունը սկսել է հսկա շոկալդե վաֆլու արտադրությունը։ Շուրջ 3.5 ամիս տևած աշխատանքներից հետո հսկա վաֆլին հայտնել է վաճառքի կետերում։
Եթե սովորական շոկոլադե վաֆլու մեկ փաթեթը կշռում է 36 գրամ, ապա այս հսկա քաղցրավենիքի քաշը կազմում է 3600 գրամ կամ 3.6 կիլոգրամ։ Այն բաղկացած է վաֆլու 16 շերտից և արժե 1500 լիրա (10.600 դրամ)։


Աղբյուր՝ Sözcü




