Թուրքիայի Ազգային պարկերի գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Ստամբուլի Ուսքումրուքյոյ թաղամասում առյուծի հայտնվելու մասին ահազանգ է ստացվել երեկոյան՝ ժամը 21։00-ի սահմաններում։ Տարածքի տեսախցիկների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նկարահանված կենդանին, հավանաբար, էգ առյուծ է։
Ստամբուլի Սարըյեր շրջանում առյուծի հայտնվելու մասին ահազանգից հետո անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել։ Կենդանու գտնվելու վայրը հայտնաբերվել է ջերմային տեսախցիկների միջոցով, իսկ նրան բռնելու աշխատանքները շարունակվում են։
Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ կենդանու գտնվելու վայրը պարզվել է, և նրան ողջ բռնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, թե որտեղից է առյուծը հայտնվել Ստամբուլում։
Աղբյուր՝ Diken




